Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու հավանականության մասին։
«Չգիտեմ՝ կա՞ արդյոք Հոլանդի պայմանագրում հրաժարագնի կետ։ Այնուամենայնիվ, «Ռեալում» արդեն խաղում են լավագույն ֆուտբոլիստները», — Պերեսի խոսքն է մեջբերել Cadena SER-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա Հոլանդը 14 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
























































