Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հաղթանակը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում։
«Բենզեման շատ խելացի խաղացող է, նա բոլորից լավ է կարդում խաղը: Ուստի պետք չէ, որ նա կատարյալ լինի ֆիզիկական առումով։
Այս խաղացողի գործողությունները շատ դժվար է կանխատեսել։ Կարիմն առավել քան արժանիորեն նվաճեց «Ոսկե գնդակը»։ Նրա ելույթը վերջին մի քանի տարիների ընթացքում ֆենոմենալ էր: Այս մրցանակի շնորհիվ նա դարձավ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդներից մեկը։
Նա մեծ պատասխանատվություն է կրելու որպես աշխարհի լավագույն խաղացող, իսկ առջևում Աշխարհի առաջնությունն է»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը դարձել է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։