«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիա Պուտելյասը, որը «Ոսկե գնդակի» արժանացավ, ասել է, որ մոտիվացիայի համար երախտապարտ է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին։
«Հիշում եմ, երբ հաղթեցի իմ առաջին «Ոսկե գնդակը», Սուարեսն ասաց, որ այն չպետք է վերջինը լինի, դա կարևոր արտահայտություն էր, որ վերադառնայի ու դրսևորեի ինձ։
Շատ ուրախ եմ վերադառնալ այստեղ։ Երբ նախորդ տարի նվաճեցի մրցանակը, իմ առջև ավելի լավը դառնալու և թիմային հաջողություններն առաջին տեղում դնելու առաջադրանք դրեցի։
Առանց թիմակիցներիս դա անհնար կլիներ։ Շնորհակալ եմ ակումբին և բոլորին, ովքեր հավատացել են ինձ։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին։ Շնորհակալ եմ նախագահին ու «Բարսելոնայի» ղեկավարության բոլոր անդամներին։ Սա մեծ պատիվ է»,- Պուտելյասի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































