Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է Sport.es-ը, կանադացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական ակումբի ղեկավարությունը։
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր կազմում տեսնել Դևիսին: Ալֆոնսոյի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը, ուստի խոսքը գնում է իսպանական գրանդներից մեկի կողմից պաշտպանի լիարժեք տրանսֆերի գնման մասին։
Հիշեցնենք, որ Դևիսը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 128 հանդիպում՝ խփելով 5 գոլ և դառնալով Բունդեսլիգայի քառակի հաղթող։ 2020 թվականին Ալֆոնսոն օգնեց իր թիմին հաղթել Չեմպիոնների լիգան։