«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի առողջական վիճակի մասին։
«Ռեշֆորդի վերականգնումը ժամանակ է պահանջում, բայց ես բժիշկ չեմ։ Ես հույս ունեի, որ վերականգնումը արագ կընթանա, սակայն ամեն բան հակառակն է ընթանում։
Նրան դեռևս մի քանի ամիս կպահանջվի վերականգնման համար, դա հաստատ է։ Եթե նա պատրաստ չլինի, չի գնա Եվրոպայի առաջնության»,-Սուլշերի խոսքերն է մեջբերում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը։
Ռեշֆորդը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 22 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։