Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստվում է հաջորդ ամառ ձեռք Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբային։ Այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը:
Նշվում է, որ «զինագործները» կարող են դժվարություններ ունենալ ֆրանսիացու հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում: ՊՍԺ-ն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ հնարավոր տեղափոխության մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» մտադիր է բարելավված պայմաններ առաջարկել Ուիլյամ Սալիբային, Բուկայո Սակային և Գաբրիել Մարտինելիին։