Հայաստանի Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է Գյումրիի «Շիրակին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գնդակը տանտերերի կազմում հեղինակել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը՝ խփելով իր առաջին գնդակն «Ուրարտուի» կազմում։
Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 25-ի և բարձրացել է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Գյումրիի թիմը 11 միավորով նահանջել է 8-րդ հորիզոնական։
























































