ՊՍԺ-ն խոստացել էր թիմի հարձակվող Կիլիան Մբապեին, որ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 3 թոփ տրանսֆեր կիրականացնի, հայտնում է RMC Sport-ը։ Ֆրանսիական ակումբն այս քայլով փորձել էր համոզել Մբապեին երկարաձգել պայմանագրի ժամկետը։
Արդյունքում Մբապեն երկարաձգել էր պայմանագրի ժամկետը, սակայն ֆրանսիական ակումբը չէր կարողացել իրականացնել Ռոբերտ Լևանդովսկիի, Բերնարդու Սիլվայի և Միլան Շկրինյարի տրանսֆերը։
Վերջերս տեղեկություն էր տարածվել, որ Մբապեն դժգոհ է փարիզյան ակումբի ղեկավարությունից և դիտարկում է ձմռանն ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։
Մբապեի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։