Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կկայան ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։
Մեր ընտրանին այսօր վերջին մարզումն է անցկացրել վաղվա հանդիպումից առաջ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին Երևանում կայացած Հայաստան-Չեխիա խաղում մեր ընտրանին 4-2 հաշվով հաղթանակ էր տարել։























































