Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Աթլետիկոյի» դեմ առաջին հանդիպման մասին (0:1) , հաղորդում է The Sun-ը:
«Կլոպի թիմը նման չէր իրեն: Անկեղծ պետք է լինել և ասել` հիասթափեցնող երեկո էր:
«Լիվերպուլը» շատ լավ գիտեր, թե որտեղ է անցկացվելու այս հանդիպումը: Նրանք պետք է պատրաստ լինեին Սիմեոնեի մարտավարությանը: Նրանք խիտ պաշտպանական գոտիներ են ստեղծում և «չորացնում» են խաղը:
Մեզ չհաջողվեց «Աթլետիկոյին» կանգնեցնել բարդ խնդրի առաջ»,-ասել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլը հեղինակեց «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը: