Fastex ՀՊԼ 10-րդ տուրի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Ուրարտուին»:
34-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտից հեռացվեց Նանա Անտվին: Մինչև ընդմիջման գնալը 10 հոգով մնացած «Ուրարտուն» բացեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Սաբուան:
Այս խաղից հետո «Ուրարտուն» 22 միավորով առաջատար է: «Արարատ-Արմենիան» 2-րդն է 19 միավորով, սակայն առաջատարի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել: