«Ուրարտու-2»-ը Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելի է «Ալաշկերտ-2»-ի կողմից և 7 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Առաջին կեսում՝ 21-րդ և 28-րդ րոպեներին, «Ուրարտու-2»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հարություն Ստեփանյանը, և թիմերն այդպես էլ գնացել են ընդմիջման՝ 0-2։
Երկրորդ խաղակեսում Ստեփանյանը ևս մեկ գոլ է խփել՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ այս խաղում, Բաշոյանը դարձել է դուբլի հեղինակ, իսկ ևս երկու գոլ էլ խաղավարտին մրցակցի դարպասն ուղարկել են Սարգսյանն ու Մինասյանը։