Լեհաստանի առաջնության 12-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Ստալ Միելեցին» և 2-4 հաշվով պարտություն կրեց։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հյուրերի պահեստայինների նստարանին էր և դաշտ դուրս եկավ 73-րդ րոպեին, երբ հաշիվը 3-1 էր։
Դաշտ դուրս գալուց 8 րոպե անց Վահանը հաշիվը դարձրեց՝ 3-2։ Ցավոք, 7 րոպե անց «Պոգոնը» ևս մեկ գնդակ բաց թողեց և թիմը միավորներ կորցրեց այս տուրում։
Այս խաղից հետո «Պոգոնը» 21 միավորով 2-րդ տեղում է։