Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Նոան» հյուրընկալվելիս մրցել է ԲԿՄԱ-ի հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակն արդեն 10-րդ րոպեին հեղինակել է «Նոայի» կիսապաշտպան Դրաման Սալոուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: