ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն բացատրել է, թե ինչու է փոխարինել Լեո Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Բենֆիկայի» (1:1) հետ խաղում։
Արգենտինացին փոխարինվել էր 81-րդ րոպեին։
«Նա շատ էր արագացումներ անում և հոգնած էր։ Հոգնածությունն էր պատճառը, որ նա փոխարինվեց։ Այդ պահին ավելի թարմ ֆուտբոլիստի կարիք ունեինք»,- Գալտյեի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։