MLS-ի 33-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» հյուրընկալվելիս 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Շառլոտի» հետ։
36-րդ րոպեին փայլուն գոլի հեղինակ է դարձել «Կոլամբուս Կրյուի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը։ Հայ կիսապաշտպանը դաշտի կենտրոնից տուգանայինից կատարած հարվածով դարձել է գոլի հեղինակ։