Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Կապանի «Գանձասարը» հյուրընկալվելիս Երևանում մրցել է «Միկայի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը բացել է «Միկայի» ֆուտբոլիստը՝ երկրորդ կեսի մեկնարկում: Կապանյան թիմը հաղթանակ է կորզել խաղավարտին՝ 80-րդ և 90-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ:
Այս հաղթանակի շնորհիվ «Գանձասարը» դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:























































