Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին խաղում «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթեց «Լիվերպուլին» (1:0): Դարպասապահ Յան Օբլակը հերթական չոր հանդիպումը անցկացրեց:
Այսպիսով, «Ատլետիկոն» 38-րդ անգամ մրցաշարում գոլ բաց չի թողել Դիեգո Սիմեոնեի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո: Սա լավագույն ցուցանիշն է Չեմպիոնների լիգայում 2011-ի դեկտեմբերից ի վեր:
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» և «Բավարիան» գոլ բաց չեն թղել 36 հանդիպումներում, «Յուվենտուսը» և «Ռեալը»՝ 34: