Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 3-10-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Մյուլլեր Բարբոսա — «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով — «Ռոստով» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան — «Ուխտա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան — «Ստալիցա» (Բելառուս)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա — «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի — «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Արթուր Մկրտչյան — «Երևան ՖԱ»
Գեղամ Թումբարյան — «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան — «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան — «Երևան ՖԱ»
Հոկտեմբերի 8-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը։
Հոկտեմբերի 10-ին հավաքականը կմեկնի Չեխիա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Չեխիայի ընտրանու հետ։