Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան, ՀՖՖ Տեխնիկական տնօրինության հետ համատեղ, հայտարարում է մարզչական արտոնագրերի թարմացման պարտադիր դասընթացի ընդունելություն, որն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
Դասընթացը, որին պետք է մասնակցեն և իրենց արտոնագրերը թարմացնեն մարզչական բոլոր կարգերի արտոնագրեր ունեցող մարզիչները, կկայանա դեկտեմբերի 20-ին և 21-ին: Բացառություն են կազմում միայն այն մարզիչները, որոնց գործող արտոնագրերի վավերականության ժամկետը սպառվում է 2025 թվականին:
Տեղեկացնում ենք, որ մարզչական արտոնագրերի թարմացման հաջորդ դասընթացը նախատեսվում է 2025 թվականին: Այս տարի չթարմացված արտոնագրերը մինչև 2025 թվականը այլևս չեն կարող թարմացվել և վավերականությունը սպառվելուց հետո կհամարվեն անվավեր:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 2-ը ներառյալ: