Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-2»-ը մրցել է «ԲԿՄԱ-2»-ի հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է հյուրերի ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Ալեքսանդր Պետրոսյանի թիմի կազմում հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Ամարա Տրաորեն՝ երկրորդ կեսում՝ 58-րդ րոպեին գրավելով բանակայինների դարպասը։ 65-րդ րոպեին էլ 11-մետրանոց է նշանակվել արդեն ԲԿՄԱ-2-ի դարպասին, որն անվրեպ է իրացրել Արմանդ Դագրուն և հաղթանակ է պարգևել տանտերերին։
«Արարատ-2»-ի հանդերձարանը հաղթական խաղից հետո։