«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ԱՊԼ հերթական տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում պահեստայիններին թողնելու իր որոշումը։ Հանդիպումն ավարտվել է «Սիթիի»՝ 6-3 հաշվով հաղթանակով։
Ռոնալդուն խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին․
«Ես այդ որոշումը կայացրի՝ Ռոնալդուի մեծ կարիերայի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով։ Բացի այդ, կարողացա դաշտ դուրս բերել Մարսիալին, որին ևս խաղաժամանակ է անհրաժեշտ։ Բայց ես չէի ցանկանա իմ որոշումն այս տեսանկյունից դիտարկվեր»,- ասել է տեն Հագը մամուլի ասուլիսի ընթացքում։
Այդ խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 20 միավոր է վաստակել և գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ ՄՅՈՒ-ն 6-րդ տեղում է՝ 12 միավորով։