«Վուլվերհեմփթոնը» որոշել է բաժանվել թիմի գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Բրունու Լաժից։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Լաժը 2021 թվականի հունիսին է գլխավորել թիմը։ 2021/22 մրցաշրջանի արդյունքներով «Վուլվերհեմփթոնը» զբաղեցրել է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ 2022 թվականի հունվարին Լաժը արժանացել է ամսվա լավագույն մարզչի կոչմանը։
Այս պահին «Վուլվերհեմփթոնը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ 8 խաղում թիմը 6 միավոր է վաստակել։