«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (3:6) «կարմիր սատանաների» կրած պարտության մասին իր կարծիքով։
«Պատմությունն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սառեց առաջին խաղակեսում: Նրանք շատ նյարդային էին: Նրանք պարզապես չէին կարողանում հաղթահարել նյարդերը դերբիում: Ես շատ ավելին էի սպասում «Յունայթեդից»: Բայց խաղացողները սառնասրտություն չունեին»,- ասել է Նևիլը sky sports-ի հետ զրույցում: