Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի առաջնության հանդիպումից հետո տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․
«ՀՖՖ-ում բոլորը ցնցված են այն ողբերգական միջադեպերից հետո, որոնք տեղի են ունեցել Ինդոնեզիայում։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, հարազատներին և բոլոր տուժածներին»,- ասվում է ՀՖՖ-ի՝ Թվիթերի էջում տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Ինդոնեզիայի «Կանջուրուհան» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է շուրջ 125 երկրպագու։ Մեծ թվով երկրպագուներ էլ վնասվածքներ են ստացել։
«Արեմա» և «Պերսեբայա Սուրաբայա» ֆուտբոլային ակումբների միջև կայացած խաղից հետո (2։3) պարտված թիմի երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել՝ կարգուկանոնը վերականգնելու նպատակով։ Դրանից հետո հրմշտոց ու խուճապ էր սկսվել։ Մարդկանց մոտ նաև շնչառական խնդիրներ էին առաջացել արցունքաբեր գազի պատճառով։
Everyone at FFA is shocked by the tragic incidents that have taken place in Malang, Indonesia.
Our deepest condolences to the victims, their friends, families and all affected. pic.twitter.com/QgINiFcsed
— Official Armenian FF (@OfficialArmFF) October 2, 2022























































