Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում «Ակժայիկը» 3։1 հաշվով հաղթել է «Ակտոբեին»։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։
26-ամյա ֆուտբոլիստը 29-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ երկրորդ գոլը խփել է 70-րդ րոպեին։
«Ակժայիկն» այս խաղից հետո նախավերջին՝ 13-րդ տեղում է։