Հոկտեմբերի 1-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում տեղի է ունեցել ակադեմիայի սաների Երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Միջոցառմանը մասնակցել են նոր ձևավորված «Ուրարտու-1-16» և «Ուրարտու-1-16» թիմերը:
Ներկա էին նաև «Ուրարտուի» և ակումբի ակադեմիայի ղեկավար կազմը, «Ուրարտուի» գլխավոր թիմի ֆուտբոլիստներ ու ակումբի սաներ հանդիսացող Ժիրայր Մարգարյանն ու Էդգար Գրիգորյանը, որոնք նաև իրենց խոսքն են ուղղել ակադեմիայի շարքերը նոր համալրած սաներին։