Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրում «Լեռնային Արցախը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Շիրակի» կողմից և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
Հատկանշական է՝ հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին կեսում։ «Լեռնային Արցախի» կազմում խաղի հաշիվը բացել է կիսապաշտպան Տիգրան Սիմոնյանը՝ 21-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ թիմի ֆուտբոլիստները հեղինակել են արդեն 39-րդ րոպեին։
«Շիրակի» մեկ կազմում մեկ գնդակ ետ է բերել Մուսա Բակայոկոն՝ առաջին կեսի վերջին րոպեին կրճատելով հաշվի տարբերությունը։ Ավելին անել գյումրեցիներին չի հաջողվել։
Այս հաղթանակի շնորհիվ «Լեռնային Արցախն» իր միավորների թիվը հասցրել է 13-ի և բարձրացել է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Շիրակը» 8 միավորով նահաջնել է 8-րդ հորիզոնական։