Fastex Հայստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցել է «Արարատի» հետ։ Առաջնության առաջին շրջանի վերջին խաղն ավարտվել է «Ուրարտուի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Թիմի կազմում աչքի են ընկել Դմիտրո Խլյոբասն ու Լեոն Սաբուան։
«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման գոլերի տեսանյութը։