«Մեր երիտասարդների ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի «Նանտի» մինչև 19 տարեկանների թիմի հետ պատասխան հանդիպման վրա»,- ասվում է Երևանի «Փյունիկի» տարածած հաղորդագրության մեջ։
Թիմերի միջև Ֆրանսիայում կայացած առաջին խաղն ավարտվել էր 0:2 հաշվով՝ «Փյունիկի» պատանեկան թիմի պարտությամբ։
Պատասխան խաղը նախատեսված է հոկտեմբերի 5-ին «Ջունիոր սպորտ» մարզադաշտում․ «Ակնկալում ենք ջերմ աջակցություն»։