Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Արարատի» հետ և 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Հատկանշական է, որ հյուրերը հաշվի մեջ առաջ են անցել միայն 89-րդ րոպեին․ Դմիտրո Խլյոբասն է բացել հանդիպման հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին էլ Լեոն Սաբուան կրկնապատկել է իր թիմի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 19-ի և բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Արարատը» 8 միավորով 7-րդ տեղում է։