Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղից առաջ «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանից ստացավ խորհրդանշական մարզաշապիկ՝ «Արարատի» կազմում Բարձրագույն խմբի 100 հանդիպում անցկացնելու կապակցությամբ:
Երիտասարդ Հրայր Մկոյանը «Արարատին» է միացել 2007 թվականին և երկու մրցաշրջան անցկացրել թիմի կազմում՝ մասնակցելով 47 հանդիպման։
2020/21 մրցաշրջանից առաջ Մկոյանը վերադարձավ «Արարատ» արդեն փորձառու ֆուտբոլիստի կարգավիճակով և միանգամից կրեց ավագի թևկապը:
«Արարատի» կազմում Հրայր Մկոյանի վիճակագրությունը՝ Բարձրագույն խմբում.
2007 – 23 խաղ
2008 – 24 խաղ
2020/21 – 19 խաղ
2021/22 – 29 խաղ
2022/23 – 8 խաղ