Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Տանտերերի միակ գոլը 8-րդ րոպեին խփեց Մաիլսոն Լիման:
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 19 միավորով բարձրացավ առաջին տեղ:
ԲԿՄԱ-ն 6 միավորով 9-րդն է:
9-րդ տուրի ևս մեկ խաղ կկայանա այսօր: «Արարատը» կընդունի «Ուրարտուին»: