«Պարի Սեն Ժերմենը» դարձյալ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի նկատմամբ, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Transfermarketweb-ը, փարիզյան ակումբը փորձելու է ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին։ Կոուտինյոյի նկատմամբ ՊՍԺ-ն հետաքրքրություն էր ցուցաբերում նախորդ նախորդ ամառ, սակայն տրանսֆերը իրականացնել չհաջողվեց։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը Ֆիլիպե Կոուտինյոն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Բավարիա»։ Մյունխենյան ակումբը կարող է գնել նրա տրանսֆերը 120 միլիոն եվրոյով վարձակալության ավարտին, սակայն «Բավարիայում» կարծում են, որ կատալոնական ակումբը շատ մեծ գումար է պահանջում նրա համար։