ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2024-ի վիճակահանության զամբյուղները: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբուղում: Նույն զամբյուղում են նաև Ուկրաինայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Ռումինիայի ու Շվեդիայի հավաքակաները:
Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում: