Զլատան Իբրահիմովիչը նկարահանվել է «Աստերիքս և Օբելիքս. Միջին Թագավորություն» ֆիլմում։
«Միլանի» հարձակվողը խաղացել է Oneofus անունով հռոմեացի լեգեոների դերը։
«Աստերիքս և Օբելիքս. Միջին Թագավորություն» կոմիքսների հինգերորդ կինոադապտացիան է։ Այս անգամ սյուժեն պատմում է Չինաստանում Աստերիքսի և Օբելիքսի արկածների մասին։
Ֆիլմը պտտվում է չինացի կայսր Սուան-դիի միակ դստեր շուրջ, որը պետական հեղաշրջումից հետո փախչում է Գալիա, որտեղ էլ օգնություն է խնդրում Աստերիքսից և Օբելիքսից։
«Աստերիքս» և «Օբելիքս» շարքի ֆիլմերում տարբեր ժամանակներում նկարահանվել են մի շարք մարզիկներ՝ Միխայել Շումախերը, Ամելի Մորեսմոն, Թոնի Պարկերը և Զինեդին Զիդանը: