Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պոտրակովն իր կարծիքը հայտնեց այսօրվա խաղի մասին․
«Ֆուտբոլը դաժան է։ Ես եղել եմ այս իրավիճակում Շոտլանդիայի հետ խաղում ամսի 21-ին (0-3):
Ես շատ եմ հարգում Հայաստանը։ Շնորհակալ եմ լավ ընդունելության համար»,- ասաց Պետրակովը։
Այս խաղից հետո Ուկրաինայի ընտրանին 10 միավորով ժամանակավորապես գլխավորեց մեր խումբը։ Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է և հաջորդ՝ վերջին խաղում, սեպտեմբերի 27-ին, Իռլանդիայում B լիգայում տեղը պահպանելու համար կմրցի տեղի հավաքականի հետ, որն այս պահին ունի 4 միավոր․ այսօր ավելի ուշ կհանդիպեն Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։ Եթե իռլանդացիներն այսօր հաղթեն, ապա մեր հավաքականը կկորցնի իր տեղը B լիգայում և հաջորդ մրցաշրջանում կխաղա C լիգայում։