Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին երկու տուրերի հանդիպումներին։
Այսօր Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հերթական մարզումն է անցկացրել։ ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզումից։
Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հայաստան — Ուկրաինա խաղը կկայանա սեպտեմբերի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։