«Յուվենտուսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Ա Սերիայի երկու խաղի որակազրկում է ստացել։ Այս մասին հաղորդում է TuttoMercatoWeb-ը։
Արգենտինացի ֆուտբոլիստը պատժվել է Ա Սերիայի «Մոնցայի» դեմ խաղում (0-1) պաշտպան Արմանդո Իցոյի փորին արմունկով հարվածելու համար։ 34-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում կարմիր քարտ էր ստացել։
Այս կերպ, Դի Մարիան չի մասնակցի «Բոլոնյայի» (հոկտեմբերի 2) և «Միլանի» (հոկտեմբերի 8) դեմ խաղերին։