Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Փյունիկին»։
Տանտերերի կազմում 54-րդ րոպեին հաշիվը բացեց Մաքսիմ Մայրովիչը։ 67-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն հավասարեցրեց հաշիվը։
76-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանի խփած գոլը հաղթանակ պարգևեց տանտերերին։
«Ուրարտուն» 16 միավորով բարձրացավ 2-րդ տեղ։ Գործող չեմպիոն «Փյունիկը» 7 խաղից հետո 12 միավորով 5-րդ տեղում է։
























































