Հայաստանի Պրեմիեր-լիգայի 8-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել՝ ընթացիկ մրցաշրջանում վաստակելով իր առաջին 3 միավորը։
Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացել է «Արարատի» սան Սերոբ Գալստյանը, որն իր առաջին գոլն է խփել երևանյան ակումբի գլխավոր թիմի կազմում: Թիմերն ընդմիջման են գնացել 0-1 հաշվի պայմաններում։
Իր առաջին գոլն է խփել նաև Գոռ Լուլուկյանը, բայց արդեն ԲՄԿՄԱ-ի կազմում։ 19-ամյա ֆուտբոլիստը, որը վերջերս է «Ուրարտուից» վարձավճարով տեղափոխվել ԲԿՄԱ, նորամուտն է նշել բանակայինների կազմում։ Նա 56-րդ րոպեին հեղինակած գոլով հավասարեցրել է հաշիվը։
Ավելի ուշ բանակայիններին հաղթանակ է պարգևել «Ուրարտուի» մեկ այլ սան՝ 20-ամյա Գևորգ Տարախչյանը, որը ևս ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր համալրել ԲԿՄԱ-ի կազմում և իր առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում։
Այս հաղթանակի շնորհիվ ԲԿՄԱ-ն իր միավորների թիվը հասցրել է 6-ի և շարունակում է զբաղեցնել ՀՊԼ մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը։ «Արարատը» 8 միավորով 7-րդ տեղում է։