«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Football Italia-ն։
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Տոտենհեմը» և «Ռեալը»։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Շկրինյարին ցանկանում էր ձեռք բերել ՊՍԺ-ն, սակայն հրաժարվեց տրանսֆերից՝ բարձր արժեքի պատճառով։
«Ինտերն» էլ առաջիկայում կարող է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։
Նախորդ մրցաշրջանում Շկրինյարն «Ինտերի» կազմում մասնակցել է 48 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում սլովակ ֆուտբոլիստը մասնակցել է 8 խաղի։