ՀՀ Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վեստ Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է ԲԿՄԱ-2-ին և 4-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Սա «Վեստ Արմենիայի» 7-րդ անընդմեջ հաղթանակն է:
ԲԿՄԱ-2 — «Վեստ Արմենիա»՝ 2:4 (1:2)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Արայիկ Էլոյան, 24, Տիգրան Սարգսյան, 77 (ԲԿՄԱ-2), Վլադիմիր Մորգոև, 29, Չարլզ Մարկի Իկեչուկվու, 31, Էրիկ Կարապետյան, 78, 90+5 (Վեստ Արմենիա)
Ավելի վաղ հայտնել էինք՝ 9-րդ տուրի «Սյունիք»-«Արարատ-2» և «Գանձասար»-«Միկա» հանդիպումները հետաձգվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Վեստ Արմենիան» գլխավորում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 22 միավոր: