Հայտնի է դարձել, թե ԱՊԼ-ի ակումբները որքան մրցանակային գումար են ստացել նախորդ մրցաշրջանի վերջում։
Անգլիայի առաջնությունում հաղթած «Մանչեսթեր Սիթին» ստացել է ավելի քան 153 միլիոն ֆունտ ստերլինգ մրցանակային գումար։ «Լիվերպուլը» ստացել է 151,8 մլն ֆունտ, իսկ «Տոտենհեմը»՝ 146,8 մլն ֆունտ:
Նշենք, որ Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները ստացել են ավելի քան 100 միլիոն ֆունտ ստերլինգ մրցանակային գումար: Նախորդ մրցաշրջանում «Նորվիչը» ստացել է 100,5 միլիոն ֆունտ ստերլինգ՝ հաղթելով առաջնության ընդամենը հինգ խաղում և բաց թողնելով 84 գոլ:
Պրեմիեր լիգայի աղյուսակում վերջին տեղը զբաղեցրած թիմը պատմության մեջ առաջին անգամ ստացավ ավելի քան 100 միլիոն ֆունտ ստեռլինգ, հայտնում է Daily Mail-ը։
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի մրցանակային գումարների աղյուսակը հետևյալն է.
1. Մանչեսթեր Սիթի — 153 մլն ֆունտ
2. Լիվերպուլ՝ 151,8 մլն
3. Տոտենհեմ՝ 146,8 մլն
4. Արսենալ՝ 145,7 մլն
5. Չելսի՝ 145,6 մլն
6. Մանչեսթեր Յունայթեդ՝ 142,8 մլն
7. Վեսթ Հեմ՝ 136,6 մլն
8. Լեսթեր՝ 128,6 մլն
9. Նյուքասլ՝ 126,7 մլն
10. Բրայթոն՝ 125,7 մլն
11. Վուլվերհեմփթոն՝ 124,5 մլն
12. Քրիսթալ Փելաս՝ 120,4 մլն
13. Ասթոն Վիլա – 119,6 մլն
14. Բրենթֆորդ՝ 118,3 մլն
15. Էվերտոն՝ 117,2 մլն
16. Լիդս՝ 115,1 մլն
17. Սաութհեմփթոն՝ 110,8 մլն
18. Բարնլի՝ 104,7 մլն
19. Ուոթֆորդ՝ 102,7 մլն
20. Նորվիչ՝ 100,5 մլն ֆունտ