Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հետ.
«Երկար սպասված հանդիպում»,- գրել է Եդիգարյանը:
Հիշեցնենք՝ Եդիգարյանը 57-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել ղազախական «Կայրաթում»՝ 2013/14 մրցաշրջանում: Իր նախկին հարցազրույցներից մեկում Եդիգարյանը նշել էր՝ Վայսն իրեն նկատել է Հայաստանի և Սլովակիայի հավաքականների միջև տեղի ունեցած խաղում: Այդ ժամանակ նա գլխավորում էր Սլովակիայի հավաքականը:
Հիշեցնենք՝ «Սլովանն» այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում կմրցի «Փյունիկի» հետ: Հանդիպումը կկայանա 20:45-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: