Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2 տուրի՝ «Փյունիկ»-«Սլովան» հանդիպումը կսպասարկի իսրայելական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարը Գոլ Լեյբովիցն է: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Եզրերում կաշխատեն Յոսի Բաբայոֆը և Ռոստիսլավ Տալիսը, իսկ հանդիպման չորրորդ պաշտոնյան է Նայել Օդեխը։
Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:45-ին: