Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 14-ին Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաք, որտեղ Ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլի շրջանակում սեպտեմբերի 17-ին ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ Զենիցա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․
Լուան Մյուլլեր Բարբոսա — «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով — «Ռոստով» (Ռուսաստան)
Սարո Գալստյան — «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան — «Երևան ՖԱ»
Դավիդ Ասլանյան — «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան — «Երևան ՖԱ»
Սարգիս Մարգարյան — «Ստալիցա» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան — «Ուխտա» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա — «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Լուկաս Ռոզենսկի — «Այաթ» (Ղազախստան)