«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը խոսել է «Այաքսի» դեմ ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրում 2-1 հաշվով տարած հաղթանակի մասին։
«Հիանալի էր գոլ խփելն ու մեզ համար կարևոր 3 միավոր վաստակելը։ Շատ երջանիկ եմ։ Անխոս, սա շատ-շատ կարևոր հաղթանակ էր։
Մեզ պետք էր այս հաղթանակը։ Շատ ուրախ ենք, որ հասանք դրան։ Հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է «Ռեյնջերսի» դեմ խաղի վրա։ Հնարավոր ամեն բան կանենք, որ հաղթենք այդ խաղը»,- Մատիպի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։