«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է երկրպագուների վարկածով թիմի՝ օգոստոս ամսվա լավագույն խաղացող։
Քվեարկության արդյունքում ֆուտբոլիստն առաջ է անցել դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին ու հարձակվող Օլակունլե Օլուսեգունային, որոնք գրավել են երկրորդ ու երրորդ տեղերը։
Սպերցյանը վերջին ամիսներին դարձել է Ռուսաստանի առաջնության ամենաթանկացող ֆուտբոլիստը․ նրա արժեքը 3 մլն եվրոյով աճել է՝ հասնելով 9 մլն եվրոյի։