«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին համեմատել է Դուշան Վլահովիչին, Էրլինգ Հոլանդին և Կիլիան Մբապեին:
«Նա՝ Էրլինգ Հոլանդի և Կիլիան Մբապեի հետ միասին աշխարհի 3 լավագույն հարձակվողների թվում է: Բայց նա պիտի փորձ ձեռք բերի, հատկապես միջազգային մակարդակում:
Մենք պետք է կայունության հասնենք արդյունքների և, նախևառաջ, խաղի մեջ: Իսկ դա կարելի է անել միայն սեփական հնարավորությունները գիտակցելով, որոնք ձեռք են բերվում ժամանակի հետ»,-Ալեգրիի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը: